Ինչո՞ւ Հենրիխ Մխիթարյանին չհաջողվեց հաստատվել «Մանչեսթեր Յունայթեդում»
Դորտմունդի «Բորուսիայի» կազմում իր կարիերայի լավագույն՝ 2015/16 մրցաշրջանն անցկացնելուց հետո, երբ Մխիթարյանը գրանցեց 55 արդյունավետ գործողություն, հայ ֆուտբոլիստը 42 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ Բայց ինչո՞ւ այդքան հաջող մրցաշրջանից հետո նրա կարիերան Անգլիայում չդասավորվեց։ Եթե չխորանանք մանրամասների մեջ, ամեն ինչ այնքան էլ վատ չէր։ Մանչեսթերում անցկացրած մեկուկես տարվա ընթացքում հայ ֆուտբոլիստը մասնակցեց 63 հանդիպման, գրանցեց…
