«Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողանում դուրս գալ փոսից․ «Ատլետիկո Մադրիդ» 2:0 «Մանչեսթեր Յունայթեդ»
«Ատլետիկոն» առանց մեծ դժվարության հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Բայց «կարմիր սատանաների» խաղում ամեն ինչ չէ, որ վատ էր։ Սկսենք դրական կողմերից։
1. Քերիկը հետևություններ էր արել նախորդ խաղից և, հասկանալով, որ թիմում խնդիրներ կան, փոփոխություններ կատարեց կազմում։ Բրունու Ֆերնանդեշն ու Յուրի Տիլեմանսը տեղափոխվեցին ավելի առաջ, իսկ հենակետային գոտում խաղացին Բալեբան ու Սանտոսը։ Ճիշտ է՝ դա էլ չօգնեց։
2. Կապույտ արտագնա մարզաշապիկը գեղեցիկ է։
Այսքանով դրական կողմերը ավարտվեցին։
Փլուզված պաշտպանություն
Նայում ես «Մանչեսթեր Յունայթեդին» ու չես հասկանում՝ ինչպես կարող է ամեն ինչ այսքան վատ լինել։
Պաշտպանությունն գրեթե անմիջապես սկսեց քանդվել։ Առաջին իսկ րոպեին Բարիոսը Բաենայի փոխանցումից հետո բացեց հաշիվը։ Հարձակվելիս «ՄՅՈւ»-ն նույնպես քիչ գոլային պահեր էր ստեղծում։ Առաջին խաղակեսում Մբեումոն երկու հնարավորություն ուներ և երկուսն էլ չօգտագործեց։ Երկրորդ կեսում ևս մեկ լավ պահ ունեցավ Կունյան։

Վերջնամասում, երբ արդեն պետք էր ամեն գնով փրկել խաղը, թիմը հերթական անգամ գնդակ բաց թողեց պաշտպանների թիկունք։ Լենի Յորոն գցեց Դևիդին և կարմիր քարտ ստացավ։
Քիչ անց «Ատլետիկոն» խփեց նաև երկրորդ գոլը, և հանդիպումն ավարտվեց 2:0։
Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում «ՄՅՈւ»-ի պաշտպանության եզրերում և դեռ որքան է Դալոտը շարունակելու այսպես խաղալ ու խայտառակվել ակումբում։
Հարձակման գծում գրեթե ոչինչ չի ստացվում, իսկ իրավիճակը փրկելու համար փոխարինման են մտնում Զիրկզեն ու Մաունթը։ Չեմ էլ հիշում՝ վերջին անգամ երբ են նրանք իրական օգուտ տվել «Մանչեսթեր Յունայթեդին»։
Այս ամենին արդեն պարզապես ցավալի է նայել։
Ի՞նչ կլինի Քերիկի հետ
Այսպիսի խաղով և արդյունքներով չեմ կարծում, որ Քերիկը երկար կմնա իր պաշտոնում։
Միևնույն ժամանակ ես դեռ հավատում եմ նրան որպես մարզչի։ Նախորդ մրցաշրջանում նա թիմը ստանձնեց շատ ծանր պահին և կարողացավ ամբողջությամբ փոխել իրավիճակը։ Առանց նրա «Մանչեսթեր Յունայթեդը» այսօր Չեմպիոնների լիգայում չէր խաղա։ Հաշվի առնելով նրա արժանիքները՝ Քերիկը դեռ հնարավորություններ կունենա։
Բայց առայժմ թիմը թույլ տեսք ունի խաղադաշտում և էլ ավելի վատ՝ մրցաշարային աղյուսակում։
Տեսնենք՝ ինչ կփոխվի։
«Ատլետիկոն» լավ մարզավիճակում է
Այս խաղից հետո «Ատլետիկոյին» կարելի է միայն գովել։ Առանձին արժե նշել Բարիոսին, Գրիմալդոյին, Բաենային և Օբլակին, ով մի քանի վտանգավոր հարված չեզոքացրեց ու ընդհանուր առմամբ հիանալի հանդիպում անցկացրեց։
«Ատլետիկոն» արագ բացեց հաշիվը և ամբողջ խաղի ընթացքում մրցակցին քիչ հնարավորություն տվեց մոտենալու իր դարպասներին։
Աշխատեցին նաև Սիմեոնեի փոխոխությունները։ Փոխարինման դուրս եկած Դևիդը «ստիպեց» Լենի Յորոյին կարմիր քարտ ստանալ, իսկ Լուկմանը գոլ խփեց։

Արդեն երրորդ խաղն անընդմեջ «Ատլետիկոյի» մրցակիցները հանդիպումն ավարտում են կարմիր քարտով։
Իսկ «ներքնակագործների»(մատրասնիկների) երկրպագուները դեռ չեն ներել Ալվարեսին։ Երբ նրան փոխարինեցին Բաենայի հետ միաժամանակ, Բաենային ճանապարհեցին ծափահարություններով, իսկ Ալվարեսին սուլեց ամբողջ մարզադաշտը։
«Ատլետիկոն» վաստակեց իր առաջին երեք միավորը Չեմպիոնների լիգայում և շարունակեց հաղթանակների շարքը՝ արդեն հինգ խաղ անընդմեջ։
«Մանչեսթեր Յունայթեդը», իր հերթին, արդեն հինգ հանդիպում չի կարողանում հաղթել, իսկ ԱՊԼ-ի հաջորդ տուրում նրան սպասում է «Լիդսը»։
Տեսնենք, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի։
